Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայից մեկնել է Թուրքիա։
Նախատեսվում է, որ Բայրամովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ելույթ կունենա «Ինստիտուցիոնալացումը թյուրքական աշխարհում. թյուրքական պետությունների կազմակերպումը 21-րդ դարում» համաժողովին, ինչպես նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ կանցնակցի։ Հիշեցնենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին կմասնակցի նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։