«Բավականին ցավալի իրավիճակ է, քանզի տպավորություն է ստեղծվում, որ անկախությունը բաժանվում է երեք մասի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, խոսելով ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումներին ՀՀ առաջին և երկրորդ նախագահների չմասնակցելու հանգամանքի մասին, կարծիք հայտնեց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ անկախությունը միավորող տոն է, սակայն այս երևույթները վկայում են, որ այն իր այդ դերը չի կատարում և ոչ միայն նախագահների մակարդակով, այլ հասարակությանը ևս չի միավորում:
Տեր-Աբրահամյանի կարծիքով՝ այս ամենը նորմալ չէ, և նորմալ հասարակությունում այսպիսի բաներ չեն կարող լինել. «Հասարակությունը պետք է միավորված լինի, իսկ եթե միավորված չէ, ուրեմն ինչ-որ պատճառներ կան, և այդ նույն անկախությունը թերի է և, ըստ երևույթին, չի կայացել»:







































