Չինաստանը Բելառուսին 1 միլիարդ դոլար վարկ կտրամադրի՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Այս մասին Մինսկ կատարած այցի ժամանակ հայտարարել է «Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական կոմիտեի» նախագահ Ու Բանգոն: Ինչպես հայտնում է BBC-ն, կոմիտեի նախագահը նաև հայտարարել է, որ Չինաստանը Բելառուսին անհատույց կտրամադրի ևս 70 միլիոն չինական յուան (մոտ 11 միլոն ԱՄՆ դոլար):
Համատեղ ծրագրերը, որոնց իրականացման համար նախկինում համաձայնություններ էին ձեռք բերվել երկու երկրների միջև, ներառում են բելառուսական ջերմաէլէկտրակայանների, ցեմենտի գործարանների և տրանսպորտային ենթակառուցվածքների, ինչպես նաև արբանյակային կապի արդիականացում և Մինսկում «Պեկին» հյուրանոցի կառուցում:
Երկուշաբթի օրը Ու Բանգոն հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: