Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

ՏՏ ոլորտում երիտասարդներին ուղղորդելու խնդիր կա. Բագրատ Ենգիբարյան

Այսօր Աղվերանում ՏՏ ոլորտի լիդերները քննարկում են այդ ոլորտի բարեփոխման ծրագիրը, մասնավորապես՝ Երևանի Ճարտարագիտական համալսարանի բարեփոխման հայեցակարգը և Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության առաջնային զարգացման առաջարկությունները, որոնք ներկայացվելու են Սերժ Սարգսյանին:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը նշեց, որ իրենց նպատակը տեխնոլոգիական համալսարանի ստեղծումն է, որը ոլորտի համար որակյալ աշխատաշուկա կապահովի. «Կոնցեպցիայի վրա բավականին երկար ենք աշխատել, քննարկել, թե ինչպես կարող ենք աջակցել համալսարանին, իսկ համալսարանը՝ բիզնեսին»:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց համալսարանի բարեփոխման հայեցակարգը: Նա նշեց, որ ներկայում Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատում է 5,500 մարդ, եթե ավելացնենք հեռահաղորդակցությունը` 10,000 մարդ, ինչը մրցակցում է հանքարդյունաբերության հետ, որտեղ զբաղվածների թիվը 12 հազար է, սակայն Բ.Ենգիբարյանը ընդգծեց, որ ավելացված արժեքի ստեղծման առումով ՏՏ-ն առաջ է անցել հանքարդյունաբերությունից և ադամանդագործությունից: Նա նշեց, որ ճարտարագիտական ոլորտը հետ է մնում ՏՏ-ից: «Տարեկան ՏՏ և հարակից մասնագիտություններով սովորում է 1,600 ուսանող, սակայն դրա 30-40 տոկոսը գնում է այլ ոլորտներ: Ընդ որում՝ երկրում գերազանցիկների 70 տոկոսը գնում է տնտեսագիտական ֆակուլտետ, երիտասարդներին ուղղորդելու խնդիր կա»,- շեշտեց Ենգիբարյանը՝ հավելելով, որ դաշտում տարեկան 2 հազար մասնագետի պահանջարկ կա, բայց մի կերպ բավարարվում է 1,500-ը:

Համաշխարհային բանկի փորձագետ Սեզար Ջամանը ներկայացրեց բարձրագույն կրթության ինովացիոն հիմնադրամի ստեղծման նախագիծը:

Ֆորումի ընթացքում նախատեսվում է նաև ծրագրերի շուրջ դոնոր կազմակերպությունների ժողով, իսկ վաղը տեղի կունենա նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի հիմնադիր համագումարը: Ֆորումին մասնակցում են ոլորտի ընկերություններ, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, ԵՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում