Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 17-ին միաձայն որոշում է կայացրել՝ ընդունել Լիբիայի հարցով նոր որոշում: Ինչպես փոխանցում է Franec Presse գործակալությունը, այդ փաստաթուղթը նախատեսում է ռազմական և տնտեսական պատժամիջոցների թուլացում, ինչպես նաև ժամանակավոր լարվածությանն աջակցություն ցույց տալու համար՝ խաղաղապահ առաքելության կազմակերպում:
ԱԽ-ն որոշել է բացել Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի և Zueitina նավթային ընկերության հաշիվները, թուլացնել որոշ բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Այս բանաձևը թույլ է տալիս Ազգային անցումային խորհրդին, որպես օգնություն, տրամադրել զենք և այլ տեխնիկա` անվտանգությունն ապահովելու, այդ թվում` խաղաղապահներին, լրագրողներին և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու համար:
Պահպանվել են Մուամար Քադաֆիի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև նրա մերձավորների նկատմամբ կիրառված պատժամիջոցները: