Այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կա ֆինանսական ռեսուրսների բացակայություն: Մի շարք Արտաքին պարտքեր պետական վերահսկողությունից դուրս են. «Երբ արտաքին պարտքը չի ծառայում նպատակներին, այն ծառայում է որոշ սուբյեկտների համար»:
Գնաճի մասին խոսելով`Մինասյանն ասաց, որ գնաճի քաղաքականությունը սխալ է մեզ մոտ: ԿԲ-ի համար հիմք է ընդունվում «դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ», արդյունքում ԿԲ-ն հայտարարում է՝ գնաճ չկա, բայց պետք է միջին ամիսներն էլ հաշվել:
Ըստ Մինասյանի՝ միակ դրական ցուցանիշն այն է,որ այս տարի մենք ունեցանք աշխատավարձի մի չնչին աճ, քան գնաճն է եղել, բայց սա չնչին է: Հանրայինծառայությանմեջամենամիսաշխատավարձերըչենկարողաճել, դա կարող է տարվա մեջ մեկ անգամ լինել, դա կոչվում է «բնականոն» աճ, թե որտեղից է ներկայացվում այն ցուցանիշը, թե ամեն ամիս աճ է լինում, հայտնիչէ: Ճգնաժամի և այս փուլի ժամանակահատվածում նոր աշխատատեղեր չենեղել, կառուցվածքային փոփոխություններ չենեղել:
Խոսելով տնտեսության կառուցվածքից՝ Մինասյանը նշեց. «Կառավարությունը տնտեսության վատ վիճակի պատճառ համարում է ճգնաժամը: Իտարբերություն կառավարության՝ մենք ասում էինք, որ մյուս ճյուղերը պետք է առաջանցիկ աճ ունենան ևոչ թե մենակ շինարարությունը: Հիմա մենք ունենք այլ ճյուղերի զարգացում, բայց՝ ի հաշիվ շինարարության: 32.2 տոկոսով անկում ունի շինարարությունը: Իսկ ներմուծման նվազումը պայմանավորված է մարդկանց ոչ վճարունակ վիճակով»:
Աճող միգրացիան,Հայաստանի ելքային հոսքը, ըստ բանախոսի, ցույց է տալիս, որ մենք օրեցօր կորցնում ենք մեր հնարավորությունները:
«Օր առաջ ներկա կառավարությունից ազատվելը ես համարում եմ օրակարգային հարց»,- ամփոփեց Արծվիկ Մինասյանը:









































