Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը, հայտնել է նախագահական մամուլի ծառայությունը:
«1. Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Ռոման Վասիլևիչի Սկլյարի վրա: 3. Ղազախստանի Հանրապետության կառավարության անդամներին շարունակել իրենց պարտականությունների կատարումը մինչև կառավարության նոր կազմի հաստատումը”, – ասված է Տոկաևի հրամանագրում:
Փաստաթուղթը գործողության մեջ է դրվում ստորագրման օրվանից: