Wednesday, 01 07 2026
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին

Հանդիսավորությամբ բացվեց Զոլաքար գյուղի նորակառույց մանկապարտեզը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում հանդիսավորությամբ բացվեց նորակառույց մանկապարտեզը` երեք խմբերում ընդունելով 90 սանի։

Մանկապարտեզի բացման ժապավենը կտրեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը եւ Զոլաքարի մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հակոբյանը։

Բացման արարողությանը մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Զոլաքարի վարչական ղեկավար Հրայր Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետի ստորաբաժանումների ղեկավարներ, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալներ եւ համայնքապետարանի աշխատակիցներ, Զոլաքարի բնակիչներ։ Մարզպետ Կարեն Սարգսյանը և համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շրջայց կատարեցին մանկապարտեզում, ծանոթացան աշխատանքային պայմաններին, զրուցեցին տնօրենի և դաստիարակների հետ` շնորհավորելով եւ հաջողություն մաղթելով նրանց հետագա աշխատանքում։

«Այս օրը Զոլաքարի կյանքում նշանավորվեց չափազանց կարևոր իրադարձությամբ` մանկապարտեզի բացմամբ, որին գյուղի ողջ բնակչությունը սպասել է տասնամյակներով, սակայն այժմ մեզ դիմավորում են ժամանակակից պայմաններով հագեցած մանկապարտեզի կահավորված, լուսավոր ու հարմարավետ սենյակները, ժպտադեմ երեխաներն ու դաստիարակները։ Շնորհավորելով մանկապարտեզի տնօրինությանը, կոլեկտիվին , սաներին ու նրանց ծնողներին, Զոլաքարի ողջ բնակչությանը՝ միաժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ դուք կարողացաք տարիներով համբերատար սպասել մանկապարտեզի շինարարության ու կահավորման ավարտին։ Հայրենի կառավարությունն արեց հնարավորը, որպեսզի Զոլաքարում նախադպրոցական կրթությունից օգտվել կարողանան բոլոր երեխաները, և հուսով եմ, որ այստեղ ժամանակակից բարվոք պայմաններին համահունչ կլինեն նաև ուսումնադաստիարակչական աշխատանքները։ Կառավարության կողմից նաև արվում են համարժեք քայլեր, որպեսզի նման պայմաններով ապահովվեն Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերի մանկապարտեզները։ Առաջիկայում նախադպրոցական տարիքի երեխաների առջև իրենց դռները կբացեն նաեւ Ծովինար եւ Ծովասար գյուղերի մանկապարտեզները»,-ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ես ժամանակին եղել եմ Զոլաքարի մանկապարտեզի սան, ապա նաեւ դաստիարակ, սակայն պետք է խոստովանեմ, որ մեր մանկապարտեզը երբեք նման շքեղ տեսք ու հագեցած պայմաններ չի ունեցել, ու նման շռայլ նվերը մեզ առավել պարտավորեցնում է` կրթել ու դաստիարակել Հայաստանի Հանրապետությանն արժանի քաղաքացիներ, հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ օժտված սերունդ,,-նշեց Զոլաքարի մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Հակոբյանը։

Զոլաքարի մանկապարտեզը հիմքից կառուցվել և կահավորվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, 2018-2023 թվականների ընթացքում։ Շինարարության և կահավորման նպատակով ծախսվել է շուրջ 300 միլիոն դրամ, որից 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը Մարտունու համայնքապետարանի ներդրումն է։ Մանկապարտեզի շենքը կառուցված է 150 սանի համար։Աշխատանքներ են տարվում` գործող երեք խմբերին ևս մեկն ավելացնելու ուղղությամբ։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում