Freedating.co.uk ծանոթացման էլեկտրոնային կայքի աշխատակիցները եկել են այն եզրակացության, որ գեր կանայք և իրենց կնոջը դավաճանելու ցանկություն ունեցող տղամարդիկ պատրաստ են սեքսով զբաղվել առաջին ժամադրության ժամանակ: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Գեր կանայք առաջին իսկ ժամադրության ժամանակ պատրաստ են գնալ մինչև վերջ, սակայն սա չի վերաբերում գեր տղամարդկանց: Բացի այդ, պարզվել է, որ տղամարդիկ, որպես կանոն, ինչպես առաջին, այնպես էլ մյուս բոլոր ժամադրությունների ժամանակ խիստ հետաքրքրված են սեքսով:
Freedating.co.uk կայքի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց հետազոտության նպատակն է եղել օգտագործել ինֆորմացիայի հարուստ պաշարը և տալ մի շարք հարցերի պատասխանները:











































