Google ընկերությունը պատրաստվում է գործարկել նորություններ կարդալու նոր ծառայություն, որը թույլ կտա սոցցանցերում դրանք ընկերներին փոխանցել: Այս մասին Google+ սոցցանցի իր էջում հայտնել է բլոգեր Ռոբերտ Սքոբլը:
Ըստ նրա՝ նոր ծառայությունը ֆունկցիոնալ առումով նման կլինի iPad-երի Flipboard ծառայությանը: Այն սոցցանցերից հավաքում է նորությունները և ստեղծում «վիրտուալ ամսագիր», որով հնարավոր է պլանշետի էկրանից նորություններ կարդալ: Ի տարբերություն Flipboard-ի, Google-ի ծառայությունը կաշխատի ինչպես iPad-երի, այնպես էլ Android-ի հիման վրա պլանշետների համար: All Things Digital բլոգը նշում է, որ նոր ծառայությունը կստանա Propeller անունը:










































