25-ամյա Լյուք Փիգոթը, որը համարվում է պրոֆեսիոնալ հոկեյիստ և միաժամանակ սովորում է Քարդիֆի համալսարանի բժշկական ֆակուլտետում, կատարել է մեծ բացահայտում, որը թույլ է տալիս կրծքի քաղցկեղի բուժումը բարձրացնել որակական նոր մակարդակի: Նա հայտնաբերել է քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարելու միջոց և այդ մասին պատմել է The Daily mail-ին:
Փիգոթն իր հետազոտության համար կիրառել է TRIAL հակաքաղցկեղային ագենտը: Առ այսօր ոչ ոք չի փորձել այն կիրառել կրծքի քաղցկեղի բուժման համար: Փորձը ցույց է տվել, որ TRIAL-ը սպանել է քաղցկեղ առաջացնող գոյացումները, այդ թվում FLIP պրոթեինը:
Այս մեթոդով Փիգոթին հաջողվել է լաբորատոր փորձարկումների ժամանակ ստանալ 98%-անոց արդյունք: Երիտասարդի դասախոս Ռիչարդ Քլարքսոնը հայտարարել է, որ ուսանողին հաջողվել է գտնել քաղցկեղի «Աքիլլեսյան գարշապարը»:









































