Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանի երկնքի «սեւ խոռոչը»

Fly Arna ավիաընկերությունը, որն ունի Հայաստանի ազգային ավիափոխադրողի կարգավիճակ, հայտարարել է թռիչքների դադարեցմման մասին, ասելով, թե դա պայմանավորված է օպերացիոն փոփոխություններով: Ի՞նչ է նշանակում «օպերացիոն փոփոխություն» եւ ինչու դա հնարավոր չէր անել թռիչքները շարունակելով, պարզ չէ, սակայն մեծ հավանականությամբ թռիչքների դադարեցման պատճառը այն է, ինչ դեռեւս շաբաթներ առաջ հայտնվել էր մամուլի էջերում՝ անարդյունավետ կառավարում, ֆինանսական խնդիրներ:

Դա անուղղակի, բայց կարծես թե բավականին շոշափելիորեն հատատող տեղեկություն Հայաստանում եղավ հունվարի 5-ին, երբ հայտնի դարձավ, որ փոխվում է Հայաստանի Պետական հետաքրքրությունների ֆոննդի տնօրենների խորհրդի կազմը եւ գործադիր ղեկավարությունը: Ընդ որում, հատկանշական է, որ այդ որոշումը կայացվեց փաստորեն տոնական օրերից անմիջապես հետո,, կամ՝ պարզապես հենց տոնական օրերի շրջանում, երբ հասարակությունը, հանրային ուշադրությունը դեռեւս գտնվում է «ամանորյա սեղանների» շուրջ: Արդյո՞ք նպատակը հենց դա էր՝ անել հնարավորինս անաղմմուկ փոփոխություն: Բանն այն է, որ Պետական հետաքրքրությունների ֆոնդը Հայյաստանի պետական միջոցների ֆինանսավորմամբ իրականացրել է մեծաթիվ ծրագրեր, ներդրումներ տարբեր բիզնեսներում, մինչեւ անգամ ելակի արտադրության բիզնեսում, թեեւ եղել են իհարկե մի քանի խոշոր ծրագրեր, ինչպես արեւային էներգետիկայում կամ հենց ավիացիայում:

Fly Arna-ն այդ ներդրումն էր, համատեղ ներդրում արաբական Էյյր Արաբիա ավիաընկերության հետ, որը Շարժայի էմիրության ավիաընկերություն է: Fly Arna-ի բաժննետոմսերի 51 տոկոսը պատկանում էր Պետական հետաքրքրությունների ֆոնդին, իսկ 49 տոկոսը՝ արաբական կողմին: Ընդ որում, ստացվում էին ոչ պաշտոնական տեղեկություններ, որ արաբական ներդրողները գոհ չեն կառավարումից, որը առավելապես հայկական կողմի ենթակայության ներքո էր: Բոլոր դեպքերում, ըստ պաշտոնական բացատրութան, որ բարձրաձայնել էր էկոնոմիկայի նախարարը՝ ում որոշմամբ էլ կատարվել են փոփոխությունները, Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար գրեթե ամբողջ կազմի փոփոխությունը կատարվել է Արոժւթյի միջազգային հիմնադրամի իրականացրած ստուգումների արդյունքում:

Մանրամասներ հայտնի չեն, թե ինչ են պարզել այդ ստուգումները, բայց դժվար չէ ենթադրել, որ դրանք թերեւս պարզել են մեղմ ասած խայտառակ պատկեր, եթե հետեւանքը եղել է այն, որ փոխվել է Պետական ներդրումների ֆոնդի ոչ միայն գործադիր տնօրենը, այլեւ տնօրենների խորհրդի ամբողջ կազմը: Համենայն դեպս, այդօրինակ «ոտքից գլուխ» փոփոխությունը պետք է ունենա լուրջ պատճառ: Միեւնույն ժամանակ, իշխանությունը թերեւս խուսափել է աղմկոտ մանրամասներից՝ այսպես ասած ներիշխանական կայունությունը չխաթարելու համար, որովհետեւ ֆոնդի կառավարումը մինչ այդ դե ֆակտո հանձնված էր Տիգրան Ավինյանի «համակարգմանը», որը տնօրենների խորհրդի անդամ էր եւ այդ կարգավիճակից էկոնոմիկայի նախարարի որոշմամբ հեռացվեց նախորդ տարի նոյեմբերին:

Հատկանշական է, որ այժմ տնօրենների խորհրդի կազմում են ընդգրլվել երկու փոխվարչապետերի գրասենյակների աշխատակիցներ, ինչը թերեւս միտված է ֆոնդի գործունեության օպերատիվ կառավարելիությունը բարձրացնելու նկատառումով: Իսկ կթռչի՞ նորից Fly Arna-ն՝ Հայաստանի հերթական ազգային ավիափոխադրողը: Այդ առումով, Հայաստանի երկքինքը կարծես թե ունի մի «սեւ խոռոչ», որում «անհետանում» են մեր Ազգային ավիափոխադրող ընկերությունները: Համենայն դեպս, անկախության այս երեք տասնամյակի ընթացքում Fly Arna-ն երրորդ Ազգային ավիափոխադրողն է, որ հայտնվում է այդ վիճակում, թեեւ այդ իմաստով ընկերության գործունեությունը առայժմ «օդից կախված» է: Հայկական ավիաուղիները եւ Արմավիան՝ նախորդ երկու Ազգային ավիափոխադրողները սնանկացան: Ի՞նչ կլինի Fly Arna-ի ճակատագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում