Երևանի քաղաքապետարանը, հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով, Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով:
Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: Առայժմ փորձարկվում են համակարգի դետալները` ծրագրավորման ու սարքի համադրելիությունը:
«Համակարգի պիլոտային ծրագիրը կմեկնարկի ավտոբուսների նոր խմբաքանակի երթուղի դուրս գալուց հետո: Նոր ավտոբուսներում ներդրված է լինելու GPS համակարգը, ինչը հնարավորություն կտա լայնորեն փորձարկել, ապա ներդնել ծրագիրը»,- նշել է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրենի տեղակալ Վահագն Ծատուրյանը: