ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներն տնտեսական ճգնաժամի սրման ժամանակ անտեսել է իր վերադասի` նախագահ Օբամայի հրահանգները: Այս մասին ասվում է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոն Զյուսքինդի նոր գրքում, որը վաճառքի է հանվելու սեպտեմբերի 20-ին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Գործակալությունը այն կարողացել է գնել սեպտեմբերի 15-ին: «Վստահության չարաշահում. Ութլ Սթրիթը, Վաշինգտոնն ու նախագահի կրթությունը» գրքում Զյուսքինդն ասում է, որ Գայթներն ու ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուշադրություն չեն դարձրել Օբամայի հրահանգներին, որով նա ցանկանում էր փոխել խոշորագույն բանկերի աշխատանքի կարգը: Մասնավորապես, չի կատարվել Օբամայի այն հրահանգը, որով նա ցանկանում էր բաժանել Citigroup-ի բիզնեսները` այն ավելի լավ կառավարելու համար:
Իր գրքի համար Զյուսքինդը վերցրել է մոտ 200 հարցազրույց բարձրաստիճան քաղաքական գործիչներից, տնտեսագետներից և չինովնիկներից, այդ թվում` Օբամայից և Գայթներից:
Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:









































