Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Հայաստանի «ռուս-իրանական» էֆե՞կտը

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զգալիորեն լուծվել են սպառազինության մատակարարմանն առնչվող հայ-ռուսական խնդիրները, թեեւ դեռ կան լուծման սպասող հարցեր: Պաշտոնական Երեւանը վերջին օրերին մի քանի մակարդակով հայտարարեց, որ այն, այսպես ասած չմատակարարված ռուսական սպառազինության մի զգալի մասը արդեն Երեւանում է:

Ի՞նչ է տեղի ունեցել, Ռուսաստանը բարելավելով իր դիրքերը ուկրաինական ճակատում, կասեցնելով եւ փաստացի տապալելով ուկրաինական հակահարձակումը, նաեւ բազմապատկելով ներքին ռազմաարդյունաբերական արտադրաանքի ծավալը, կարողացել է «մարե՞լ» Հայաստանին ունեցած սպառազինական պարտքը, թե՞ որոշել է անել դա աշխարհաքաղաքական իրողություններից ու հանգամանքներից ելնելով, որոնք կարող են կապված լինել տարբեր հարցերի հետ, սկսած ռուս-թուրքական հարաբերությունից, մինչեւ ռուս-իրանական հարաբերություն եւ մերձավորարեւելյան իրավիճակ:

Անկասկած է, որ Մոսկվան ու Թեհրանը օրեր առաջ ունեցան բավականին լուրջ քննարկումներ, ինչի վկայություն էր այն, որ նույն օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների թե պաշտպանության նախարարների, թե արտաքին գործերի նախարարների մակարդակով: Դրանցից ժամեր անց Իրանը բալիստիկ հրթիռներով անմիջականորեն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջոցով հարվածներ է հասցրել Իրաքի ու Պակիստանի տարածքներում գործող թե ահաբեկչական խմբավորումների, թե իսրայելական հետախուզության «բջիջներին», ըստ Թեհհրանի տարածած հաղորդագրության:

Սա ըստ էության նշանակում էր, որ Թեհրանը Մերձավոր Արեւելքում ծավալվելիք իրադարձություններում պատրաստվում է լինել բավականին կոշտ եւ աննահանջ: Իսկ այստեղ շատ կարեւոր է դառնում Իրանի թիկունքը՝ Կովկասը: Հնարավոր է, որ Իրանը Մերձավոր Արեւելքում ստանձնելով կոշտ դիրքորոշման հանձնառություն, ինչը նշանակելու է, որ արեւմտյան ուշադրությունը կշարունակի գամված մնալ հենց այդ ուղղությամբ եւ զգալիորեն կշարունակի շեղվել Ուկրաինայից, ի պատասխան Ռուսաստանից ակնկալել է հավաստիացում, որ Մոսկվան համարժեք եւ համոզիչ քայլեր կձեռնարկի Իրանի թիկունքում անակնկալներ թույլ չտալու համար:

Հավանական է, որ Հայաստանին սպառազինության մատակարարումը տեղի է ունեցել հենց այդ տրամաբանության շրջանակում, որի մաս է հնարավոր դիտել եւ այն հայտարարությունները, որ արեց ՌԴ արտգործնախարար Լավրովը այն մասին, որ եռակողմ պայմանավորվածություններում չի եղել որեւէ «միջանցքային» պայմանավորվածություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում