Սեպտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կախվելով ինքնասպան է եղել դատապարտյալ Արա Հայրապետյանը:
Արա Հայրապետյանը 2008 թ. ապրիլի 22-ին Երևանի քրեական դատարանի կողմից դատապարտվել էր 7 տարի ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1 և 4 կետերով, 34-176 հոդվածի 2 մասով, 35-175 հոդվածի 2 մասով և 65 հոդվածով:
Նա գրություն է թողել, որով խնդրել է կատարվածի համար ոչ մեկին չմեղադրել` հավելելով, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ և ունի անձնական դրդապատճառներ:
Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ կատարվածի վերաբերյալ դեռևս այլ մանրամասներ չի կարող ասել: