Ուկրաինան գնել է ֆրանսիական 6 միավոր «Կեսար» հաուբից (հրետանային զենքի տեսակ):
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:
Նախարարը հավելել է, որ Փարիզը ամսական 50 ճշգրիտ կառավարվող հրթիռ է ուղարկելու Կիև՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարին:
Նախարարն ասել է, որ «Կեսար»-ն արտադրող Nexter-ը կարողացել է կրկնակի կրճատել հաուբիցի արտադրության ժամանակը մինչև 15 ամիս, ինչը նշանակում է, որ այս տարի հասանելի կլինի մոտ 78 միավոր:











































