Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Էական որոշում Վրաստանում. Հայաստանի համար կարեւոր կոմունիկացիա

Տարեվերջին հարեւան Վրաստանում տեղի ունեցավ իրադարձություն, որը ուշադրությունից ամբողջապես դուրս էր հայաստանյան մեդիա-փորձագիտական շրջանակում: Մինչդեռ, հարեւան երկրում տեղի ունեցածը կամ ունեցողը, կամ՝ սպասվելիքը, թերեւս չի սահմանափակվում լոկ ներվրացակկան նշանակությամբ, թեեւ իր այսպես ասած բնույթով այդպիսին է: Վրաստանում կառավարող՝ Վրացական երազանք ուժի հիմնադիր, վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որ երեք տարի առաջ հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, տարեվերջին հայտարարել է, որ վերադառնում է հրապարակային ակտիվ քաղաքականություն՝ Վրացական երազանքի պատվավոր նախագահի կարգավիճակով:

Ինչ խոսք, քչերն էին կասկածում, որ 2020 թվականին քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարած Իվանիշվիլին պահպանում է ստվերային կառավարումը: Բայց, իշխանությունը այնպիսի օրգանիզմ է, որը թերեւս բացառում է երկարատեւ ստվերային ազդեցություն՝ առանց անմիջական կարգավիճակի: Իվանիշվիլին թերեւս հայտարարում է հրապարակային քաղաքականություն վերադարձի մասին, որովհետեւ կա ստվերային մակարդակում իրադարձությունների թելը բաց թողնելու ռիսկ, երբ կանցնի այլեւս այսպես ասած անշրջելիության կետը: Իսկ 2024 թվականը Վրաստանի համար խորհրդարանի ընտրության տարի է: Ընտրությունը խոստանում է լինել բարդ, քանի որ բավականին բարդ է միջազգային իրադրությունը, որում Վրաստանի համար դիմակայությունը թերեւս նոր է միայն թափ հավաքելու:

Ընդ որում, այդ իմաստով Վրաստանի նշանակությունը այսպես ասած երկակի է՝ մի կողմից կովկասյան ռեգիոն, մյուս կողմից ռազմավարական մեծ նշանակություն ունեցող սեւծովյան ավազան: Կասկածից վեր է, որ Վրաստանի խորհրդարանի ընտրությունը վերածվելու է Վրաստանի հանդեպ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի կուլմինացիայի: Իվանիշվիլիի վերադարձը խոսում է հենց այդ մասին: Վրացական երազանքի հիմնադիրը, Վրաստանի փաստացի կառավարիչը վերստին ստանձնում է իրավիճակի համար հրապարակային, եւ առաջիկայում թերեւս դե յուրե պատասխանատվություն՝ հաշվի առնելով առկա բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերները: Ասել, որ դրանք էապես առնչվում են նաեւ Հայաստանին՝ հաշվի առնելով դրանց ռեգիոնալ նշանակությունը՝ այս կամ այն ելքի կամ միտման պարագայում, թերեւս ավելորդ է: Ըստ այդմ ավելորդ է թերեւս ասել, որ Հայաստանի համար կարեւոր է դառնում Իվանիշվիլու հետ անմիջական կոմունիկացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում