Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։

Պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Ազգային ժողովի կողմից օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում`

Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված գործերով որոշումը էլեկտրոնային փոստի հասցեով ստանալու դեպքում քաղաքացիների համար տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսի չափով։
Առավելապես ճանապարհային երթևեկության բնագավառի մի շարք խախտումների վերաբերյալ գործերով որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարելու պարագայում տուգանքի գումարը կնվազի 30 տոկոսի չափով։ Ընդ որում, եթե քաղաքացիները համաձայնեն որոշումը ստանալ էլեկտրոնային եղանակով, ապա 15-օրյա ժամկետում վճարելու դեպքում գումարը կնվազի արդեն 20 տոկոսով նվազեցված գումարից։

Նշված խախտումներով օրենքների ընդունման պահին արդեն իսկ կայացված և չկատարված, ինչպես նաև հարկադիր կատարման փուլում գտնվող որոշումներով տուգանքի գումարի 50 տոկոսը վճարված լինելու կամ եռամսյա ժամկետում վճարելու դեպքում պարտականությունը կհամարվի պատշաճ կատարված։ Համապատասխան կատարողական գործողությունների ծախսերը կհաշվարկվեն տուգանքի գումարի` վճարված 50 տոկոսի հիման վրա։

ՀՀ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական ակտերը դատական կարգով կվիճարկվեն միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Բացի այդ, մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր, որոնք քննում են վարչական դատարանները ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցադիմումի հիման վրա, օրենքների փաթեթը ուժի մեջ մտնելուց հետո կքննվեն Ոստիկանության կողմից։
Երթևեկության անվտանգության կապակցությամբ հնարավոր չարաշահումների ռիսկերը նվազեցնելու նպատակով կվերանայվի ապօրինի կայանման (կանգառի) համար բալային համակարգը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում