Ռուսատանյան մամուլը, հասարակական քաղաքական շրջանակները քննարկում են երեկ գործարար Միխայիլ Պրոխորովի կողմից Կրեմլի հասցեին արված քննադատական հայտարարությունները: Հիշեցնենք, որ «Արդար գործ» կուսակցությունը մի քանի ամիս առաջ գլխավորած օլիգարխ Միխայիլ Պրոխորովը երեկ մեծ աղմուկով լքել է այն` Կրեմլին մեղադրելով «Արդար գործը» քանդելու մեջ: Նմանատիպ մեղադրանքներով նրան էր միացել նաև Ռուսաստանում հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան:
Երեկ Կրեմլն արձագանքել է այս հայտարարություններին: Անանուն աղբյուրը մեկնաբանել է Interfax գործակալությանը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիսլավ Սուրկովին ուղղված այն մեղադրանքները, համաձայն որի՝ վերջինս զավթել է ողջ քաղաքական դաշտը և տիկնիկավարի նման ղեկավարում է այն. «Կարելի է հասկանալ Պրոխորովի վիճակը, որին դուրս են արել «Արդար գործ»-ից իր իսկ զինակիցները: Կարծես նրա տարօրինակ հայտարարությունները կապված են սեփական անհաջողությունների և սխալների պատճառով առաջացած հոգեկան ապրումների հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Աղբյուրը նաև անդրադարձել է Պուգաչովայի հայտարարություններին` նշելով, որ նրանք, հավանաբար, քաղաքական կուսակցության ժողովը շփոթել են կորպորատիվ խնջույքի հետ:










































