Ինչպես հաղորդում է The Charleston Gazette պարբերականի կայքը, այս տարվա մայիսին բժշկական ապահովագրության ոլորտում կատարված հանցագործությունների համար ձերբակալված երեք անձանց մեղադրանք է առաջադրվել: Նրանցից մեկը հայաստանցի Սարգիս Թադևոսյանն է, որն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքով, համաձայն որի՝ նա անհատական տվյալներ է հափշտակել այդ համակարգից: Սարգիս Թադևոսյանը ազատամարտիկ է և Հայաստանում հայտնի է որպես «Արաբոյի» Սաքո:
Թադևոսյանը և ևս երկու հոգի` Իգոր Շևչուկը և Արսեն Բեժանյանը, օգտագործել են այդ գողացված տվյալները բժշկական ապահովագրության համակարգով գումարներ ստանալու համար: Նախաքննությունը պարզել է, որ բժշկական կլինիկաները գոյություն են ունեցել միայն թղթի վրա, որի միջոցով հարյուրավոր հայտեր են ներկայացվել Medicare համակարգով։ Նշվում է, որ բժշկի ստորագրությունը, որով կատարվել է այս խարդախությունը, նույնպես գողացված է եղել:









































