Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ռուսաստանյան գրաքննության «պերճանքը»

Inosmi.ru կայքը հրապարակել է Ֆրանսիայի Արեւելքի քրիստոնյաների ինստիտուտի աշխատակից Tigran Yegovian-ի Le Figaro-ին տված հարցազրույցը, որի ընդհանուր գնահատականն այն է, որ 2023թվականին Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում քրիստոնյաների խնդիրներն ավելի են սրվել: Ֆրանսիացի վերլուծաբանին հարց է ուղղվել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին: Նա պատասխանել է, որ Հայաստանը «զրկվել է Ռուսաստանի աջակցությունից, Ռուսաստանը գերադասել է մերձենալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ»:

Այս պատասխանին ռուսաստանյան կայքի խմբագրությունն արել է հետեւյալ միջարկումը. «Այստեղ ֆրանսիահայ փորձագետը թույլ է տալիս ակնհայտ անճշտություն: Ռուսաստանը չէր էլ կարող աջակցություն ցուցաբերել Ղարաբաղի նախկին հայ ղեկավարությանը այն բանից հետո, երբ Հայաստանի արեւմտամետ նախագահ (բնագրում այդպես է) Փաշինյանը 2022 թվականին Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, իսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանը կարող է օգնել միայն Հայաստանին՝ որպես կազմակերպության անդամի, բայց ոչ ՀԱՊԿ-ի սահմաններից դուրս գտնվող տարածքներին»:

Ստացվում է բացարձակ անիմաստություն, որովհետեւ եթե Ռուսաստանը չէր կարող օգնել ՀԱՊԿ-ի սահմաններից դուրս տարածքներին, այսինքն՝ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչում անվտանգային այդ կառույցի այսպես ասած պատասխանատվության գոտի, ապա ի՞նչ նշանակություն ունի Փաշինյանի կողմից 2022թվականին «Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը»: Չէ՞ որ Ռուսաստանն ինքն այդ «տարածքները» ճանաչում էր ՀԱՊԿ-ի սահմաններից դուրս, ուրեմն եւ՝ ոչ Հայաստանին պատկանող, այսինքն՝ ադրբեջանական:

Հաջորդ միջարկությունը ռուսաստանյան կայքի խմբագրությունն արել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների կապակցությամբ. «Հեղինակը կրկին ակնարկում է Հայաստանի դաշնակիցների «անտարբերությունը» եւ «էթնիկ զտումներ» արտահայտությամբ տպավորություն է ստեղծում, թե խոսքը ղարաբաղյան հայերի ոչնչացման մասին է, թեեւ իրականում այլ ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել՝ Ղարաբաղում մնացած 120 հազար հայերի տեղափոխություն, որ հիմնականում Փաշինյանի քաղաքականության հետեւանքն է»:

Սա ակնհայտ պետական գրաքննության դրսեւորում է, որի նպատակն է կայքի ընթերցողներին ուղղորդել, որպեսզի նրանք հավատ չընծայեն ֆրանսիական ինտիտուտի հայազգի փորձագետի վերլուծությանը: Խնդիրն, ըստ երեւույթին, այն է, որ ավելի քան մեկուկես հարյուրամյակ Ռուսաստանն ունեցել է Արեւելքի քրիստոնյաների հովանավորի կամ նույնիսկ փրկչի համարում: Այսօր Մերձավոր Արեւելքում քրիստոնյա համայնքները չափազանց ծանր վիճակում են, ինչին գումարվել է Արցախի հայաթափումը, որ տեղի է ունեցել ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում, նրա մասնակցությամբ:

Ասել, թե Ռուսաստանի հանրային կարծիքը լիովին անտարբեր է Կրեմլի քաղաքականության նկատմամբ, ճիշտ չէր լինի: Նույնիսկ խստագույն գրաքննության պայմաններում Ռուսաստանից երբեմն հնչում են զգաստության կոչեր: Իշխանություններն, ինչպես տեսնում ենք, վերահսկում են նույնիսկ օտարերկրյա մամուլի թարգմանությունները եւ խմբագրական միջամտություններով վերակողմնորոշում հանրային տրամադրությունները: Նման բծախնդրությունը վկայում է, որ պաշտոնական Կրեմլը հանրության հետ խնդիրներ ունի:

Արեւելքի քրիստոնյաների հարցը միշտ էլ քաղաքական է եղել, որ դրսեւորվել եւ դրսեւորվում է նաեւ եկեղեցիների միջեւ մրցակցությամբ: Ռուս ուղղափառ եկեղեցին այսօր միջազգային հեղինակություն չի վայելում՝ կապված Ուկրաինայում պատերազմի հարցում կողմնորոշման հետ: Մերձավոր Արեւելքում Հայ առաքելական եկեղեցին նվիրապետական երկու աթոռ ունի՝ Երուսաղեմի պատրիարքությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպես նաեւ Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը: Նրանք կարող են քաղաքական գործոն լինել: Ռուսաստանյան կոշտ գրաքննությունը, բացառված չէ, նաեւ այդ հեռանկարի դեմ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում