«Հրապարակ»-ի տեղեկություններով` իշխանությունը միայն ձև է անում, թե արհամարհում է «Վիքիլիքսի» հրապարակումները։
«Հակառակը՝ տարբեր կաբինետներում շունչները պահած կարդում են հրապարակվածը և սպասում նոր բացահայտումների, քանի որ դրանք թարգմանվում են և ներկայացվում նախագահին։ Իսկ իշխանության ներկայացուցիչներից մեկին, որին «Վիքիլիքսը» մերկացրել էր, օրերս ուղղակի «սամասուդի» են ենթարկել։ Ասում են՝ սա դեռ երկար կմարսի կատարվածը»։











































