ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո իր բարի համբավը մրոտելու փորձերին:
«Սիրելի հայրենակիցներ.
Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։
Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին բոլորին տվել եմ միմիայն սեր ու հարգանք, և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։
Սեր, համերաշխություն բոլորիս»,- գրել է Մկրտչյանը։







































