Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ընկած անօդաչու ինքնաթիռը որևէ կապ չունի Ադրբեջանի հետ։
Այս լակոնիկ արտահայտությունը դարձավ Ադրբեջանի ռազմական գերատեսչության միակ մեկնաբանությունն այն բանից հետո, երբ տեղեկատվություն ստացվեց, որ հայերը սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ։
Այս դեպքում հարց է առաջանում, թե ո՞ւմ է պատկանում այդ անօդաչու թռչող սարքը։ Եվ եթե անտեր անօդաչու ինքնաթիռները շրջում են Ադրբեջանի երկնքում, ապա ո՞ւր են նայում երկրի հակաօդային ու ռազմաօդային ուժերը։
Ինչ վերաբերում է անօդաչու ինքնաթիռի պատկանելությանը, ապա քիչ հավանական է համարվում, որ այդ անօդաչու ինքնաթիռը (այն էլ գնված Իսրայելից) պատկանած լինի իրանական կողմին։
Մնում է միայն մեկ տարբերակ՝ անօդաչու հետախուզական ինքնաթիռը հայկական էր, հենց նրանք էլ կործանել են իրենց անօդաչու ինքնաթիռը։ Մնում է, սակայն, պարզել, թե դա ինչո՞ւ էր անհրաժեշտ մեր հարևաններին։









































