Այսօր ողջ աշխարհում նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը: ՄԱԿ-ն այն միջազգային տոն է հռչակել 2007թ. դեկտեմբերի 13-ին, իսկ նշել սկսել են 2008թ. սեպտեմբերի 15-ից: Այս օրը պատահաբար չի ընտրված. 1997թ. սեպտեմբերի 15-ին Միջխորհրդարանական միությունն ընդունեց Ժողովրդավարության համընդհանուր հռչակագիրը:
Այդ բանաձևում ՄԱԿ-ի անդամ երկրներին, կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին, անհատներին առաջարկվում էր նշել այս օրը, որպեսզի մեծանա հասարակության տեղեկացվածությունը:









































