Friday, 05 06 2026
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

Ռուս-թուրքական պատմական դիմակայության «ուրվականը»

Դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը, անդրադառնալով Ուկրաինայի տարածքային ամբողջականության խնդրին, հայտարարել է, որ Ղրիմը եւ մերձսեւծովյան տարածքները պատմականորեն ոչ մի առնչություն չունեն այդ երկրի հետ, ռուսական հողեր են, որ նվաճվել են Թուրքիայի հետ պատերազում: Արդյոք դա ակնա՞րկ էր Անկարային: Նման տպավորությունէ ստեղծվում, երբ դիտարկում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ խորհրդարանում ելույթի Ուկրաինային վերաբերող հատվածը:

Ըստ այդմ, Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ ներառյալ Ղրիմը: Ֆիդանը նաեւ ավելացրել է, որ Թուրքիան շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ղրիմի թուրք-թաթարների խնդիրը: Ղրիմի թաթարներն, ինչպես հայտնի է, չեն ճանաչում Ղրիմի ռուսաստանապատկանությունը: Բոլորովին վերջերս Ուկրաինայի նախագահ Զելենսկին երկրի բարձրագույն պարգեւի է արժանացրել Ղրիմի թաթարական համայնքի առաջնորդ Մուստաֆա Ջամիլեւին:

Անշուշտ, պարզունակ կլինի ասել, որ Ռուսաստանի նախագահը կամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հնչեցրել են հենց այն, ինչ իրական արտաքին քաղաքական նպատակադրվածություն է կամ գոնե կանխածրագիր: Այդուհանդերձ, ինչու՞ Թուրքիա այցելելու մտադրությանը զուգահեռ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է Ղրիմը Օսմանյան կայսրությունից նվաճելու պատմական իրողությունը: Ինչու՞ Հաքան Ֆիդանը ոչ միայն հատուկ ընդգծել է Ղրիմը ուկրաինական ճանաչելու Թուրքիայի տեսակետը, այլեւ դա պայմանավորել թուրք-թաթարների խնդրով Անկարայի շարունակական շահագրգռվածությամբ:

Կարելի՞ է, արդյոք, համարել, որ Թուրքիան այդ հարցը հիշեցնելով՝ ակնարկում է, որ Ուկրաինան Ղրիմի թաթարների հանդեպ ավելի հանդուրժողական է, քան՝ Ռուսաստանը, որ Անկարան չի մոռացել Ղրիմից թաթարների բռնատեղահանությունը եւ հայրենադարձության նրանց իրավունքի մերժումը նույնիսկ գորբաչովյան ԽՍՀՄ եւ ելցինյան Ռուսաստանի կողմից: Թուրքիան Ուկրաինայից երաշխիքներ ունի, որ հետկոնֆլիկտային Ղրիմը կլինի նաեւ թուրք-թաթարների՞ հայրենիք, թե՞ Ռուսաստանին առաջարկում է նախ քննարկել այդ հարցը, ապա անցնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շուրջ պատմական բանավեճին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի ելույթը կառուցված է մի հիմնական թեզի վրա՝ թուրք էթնիկ փոքրամասնությունների իրավունքները գտնվում են Էրդողանի կառավարության ուշադրության կենտրոնում՝ լինի դա Կիպրոսի հյուսիսը, Հունաստանը, Սիրիայի եւ Իրաքի թուրքմենների խնդիրը, թե Ղրիմի թաթարների հարցը: Այս իմաստով Թուրքիան, կարծես, հասկացնում է, որ դաշնակիցներ են բոլոր նրանք, ովքեր հարգում են թուրքական միասնության սկզբունքը, իրենց տարածքում թուրքախոս փոքրամասնության՝ Թուրքիայի սերտ կապեր ունենալու իրավունքը:

Հաքան Ֆիդանի ելույթում անդրադարձ կա նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերություններին այն ենթատեքստով, որ դրանք մոտ են կոնֆեդերացիայի եւ պետք է ընդունել որպես կատարված, գրեթե ինստիտուցոինալացված իրողություն: Ենթադրելի՞, որ Անկարան այդպիսով Մոսկվային հասկացնում է, որ Հարավային Կովկասում իր ազդեցիկ ներկայությունն անշրջելի է, Թուրքիա-Ադրբեջան սիմբիոզն այլեւս քաղաքական «առեւտրի» առարկա չպետք է դիտվի: Նույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ ԳՇ պետը խոսել են Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի ներկայության՝ իբրեւ տարածաշրջանում խաղաղության երաշխավորի կարեւորության մասին:

Մեր տարածաշրջանում, կարծես, հառնում է ռուս-թուրքական պատմական դիմակայության «ուրվականը»: Ֆիդանը անոնսավորել է Իրանի նախագահի Թուրքիա մոտալուտ այցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում