Wednesday, 01 07 2026
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Հայաստանի օլիմպիական ձեռքբերումները․ Որքան ուղեգիր ենք նվաճել 2023 թվականին

Տարբեր վարկանիշային մրցաշարերում Հայաստանն այս պահին նվաճել է 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի 7 ուղեգիր։ Հոկետեմբերի սկզբին Բելիգիայի Անտվերպեն քաղաքաում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց Արթուր Դավթյանը։ Վերջինս վնասվածքի պատճառով այս մրցաշարում մեդալ չնվաճեց։ Ավելի վաղ Բելգրադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրերի համար պայքարեցին ըմբշամարտի Հայաստանի հավաքականները։ Ընդհանուր առամամբ մեր ըմբիշների ելույթը կարելի է համարել բավարար։ Հայաստանի երկու հավաքականներին բացի մեդալներից հաջողվեց նվաճել օլիմպիական խաղերի 5 ուղեգիր։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն արծաթե մեդալ, նվաճեց եզրափակչում հավասար պայմաններում վերջին վայրկյաններին զիջելով Կուբան ներկայացնող Գաբրիել Կինդելանին։

Ալեքսանյանը դուրս գալով եզրափակիչ ապահովել օլիմպիական ուղագիրը։ Ալեքսանյանն ԱԱ-ում պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկու Օժոգին, 1/8 եզրափակչում գեվստահ հաղթանակ էր տարել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուի նկատմամբ (9:0), իսկ քառորդ եզրափակչում նույն 9:0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին:Կիսաեզրափակչում արդեն Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով առավելության էր հասել լիտվացի Մինդաուգաս Վենցկայտիսի նկատմամբ։ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը աշխարհի աջանությունում արժանացավ բրոնզե մեդալի 77 կգ քաշայինների որոշիչ գոտեմարտում նա 9։7 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեու Ժադրաևի նկատմամբ։ Ամոյանը ևս Փարիզի 2024 թվականի ուղեգիր նվաճեց։ Երեկ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց նաև Սլավիկ Գալստյանը։ Մասնավորապես, 67 կգ քաշային կարգի բրոնզե համար գոտեմարտերում պարտություն կրած մարզիկները միմյանց միջև գոտեմարտեր անցկացրին: Գալստյանը մրցեց ղրղզ մարզիկի հետ և առավելության հասավ 8:0 հաշվով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 0:7 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին Օլիմպիական խաղերի ուղեգրի համար գոտեմարտում: Ավելի վաղ օլիմպիական խաղերի ուղեգիր էին նվաճել նաև մեր ազատ ոճային ըմբիշները։ Եվրոպայի գործող չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 5։1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սաչուլտանի նկատմամբ: Թևանյանն նվաճելով մեդալ ապահովեց Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Բելառուսը ներկայացնող ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8-6 հաշվով առավելության էր հասել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Թևանյանը ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել օլիմպիական փոխչեմպիոն ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ՝ 12։2։ Կիսաեզրափակչում, սակայն, հայ ըմբիշը վերջին վայրկյաններին զիջել է Կուբայի ներկայացուցչին՝ 9։10:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալներ էր նվաճել նաև մինչև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը և 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը։Վերջինս կարիերայում երրորդ անգամ դարձավ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր ու նաև Փարիզ-2024-ի ուղեգիր ապահովեց: վճռորոշ գոտեմարտում Հարությունյանը 11:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի նկատմամբ:Հարությունյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել էր որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14։3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11։0) նկատմամբ՝ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել և 10:0 հաշվով առավելության հասել չինացի Վանհաո Ժոուի նկատմամբ:

Ավելի վաղ Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճել էր հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։ Դեռւևս անցյալ տարվա Կահիրեում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Կարապետյանն օդամիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց կանանց վարժությունում ՝ խոցելով 582 միավոր, 109 մասնակցից 7-րդ տեղից անցել էր եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա բարելավել էր դիրքերը և խոցելով 200.9 միավոր, եզրափակել էր 5-րդ տեղում՝ նվաճելով օլիմպիական ուղեգիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում