Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Էրդողանի մերձավորարեւելյան գամբիտը

Anadolu պետական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին, հայտնում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթեհ աս-Սիսիի հետ, քննարկվել է «պաղեստինյան հողերի դեմ Իսրայելի հարձակումը եւ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու հարցը»: Էրդողանը Եգիպտոսի նախագահին ասել է, որ Պաղեստինի հարցում իսկամական երկրները պետք է հանդես գան միասնական դիրքերից: Նա աս-Սիսիին շնորհավորել է Եգիպտոսի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հեռախոսազրույցը երկու երկրների հարաբերությունների նոր էջ կբացի:

Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» իշխանությունը տապալելուց, հարյուրավոր իսլամ ծայրահեղականների ձերբակալությունից եւ դատավարությունից հետո, որ իրականացվել է աս-Սիսիի կողմից, թուրք-եգիպտական հարաբերություններում սառնությունը պահպանվում է: Այդ համատեքստում Էրդողանի հեռախոսազանգը չափազանց ուշագրավ է, եթե նկատի ունենանք, որ Գազայի հատվածում ռազմագործողություն սկսելուց ի վեր Իսրայելի կառավարությունը տարածաշրջանի արաբական երկրներից թերեւս միայն Եգիպտոսի հետ է որոշակի կապեր պահպանում:

Reuters-ը տեղեկագրում է, որ Կահիրեում մեկնարկել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի եւ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների բանակցությունները, որ ընթանում են Եգիպտոսի Զինված ուժերի ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությամբ: Եգիպտոսի վերընտրված նախագահը պրոֆեսիոնալ զինվորական է, ժամանակին գլխավորել է երկրի ռազմական հետախուզությունը եւ, ամենայն հավանականությամբ, անձամբ է վերահսկում իսրայելա-պաղեստինյան քննարկումները: Բրիտանական գործակալության տեղեկացվածությամբ՝ հավանական է, որ կողմերը «հասնեն մեկշաբաթյա մարդասիրական հրադադարի եւ պատանդների ու իսրայելական բանտերում պատիժ կրող պաղեստինցիների փոխանակման համաձայնության»:

Պաղեստինի հարցում իսլամական երկրների միասնական դիրքորոշում որդեգրելու մասին Եգիպտոսի նախագահին Էրդողանի հղած ազդակն, ըստ երեւույթին, թափանցիկ ակնարկ է, որ Թուրքիան տեղյակ է Կահիրեում իսրայելա-պաղեստինյան բանակցություններից, եւ Եգիպտոսի միջնորդությունը համարում է «իսլամական համերաշխության խախտում»: Թուրքիայի նախագահի գրասենյակը ոչինչ չի փոխանցել Եգիպտոսի նախագահի պատասխան խոսքից: Կարելի է ենթադրել, որ աս-Սիսիի արձագանքն այնքան էլ հաճելի չի եղել, հակառակ դեպքում Էրդողանի մամուլի ծառայությունը որեւէ սկզբունքային մեջբերում կաներ:

Դժվար է միանշանակորեն գնահատել՝ Թուրքիան փորձում է ձախողե՞լ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները եւ տապալել հնարավոր համաձայնությունները, թե՞ ձգոտւմ է միանալ աս-Սիսիի նախաձեռնությանը: Թուրքիայի նախագահի եւ Իսրայելի վարչապետի հարաբերությունները խզված են: Բացառված չէ, որ Եգիպտոսի նախագահին «շնորհ անելու» Էրդողանի քայլը Վաշինգտոնին ուղղված ազդակ է: Ամեն դեպքում Էրդողանը, կարծես, մերձավորարեւելյան դիվանագիտական գամբիտ է սկսելլ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում