Այսօր անվանի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի համար բացված հաշվեհամարին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից փոխանցվել է 700000 դրամ: Եվս 300000 դրամ կփոխանցվի հոկտեմբերի 1-ին:
Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում շուտափույթ ապաքինում և առողջություն է մաղթել հայտնի գրող Հովհաննես Գրիգորյանին:
Առայժմ հայտնի չէ` այդ միջոցները վարչապետի անձնակա՞ն, թե՞ պետական ֆոնդից են:











































