ՀՀ կառավարության 2023 թվականի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 218 միլիոն 709,8 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար։
Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված գումարից 33 միլիոն 702 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի, Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ եւ Երանոս բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի կառուցման համար։
56 միլիոն 654 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ , Ծովինար, Զոլաքար, Ձորագյուղ, Ծակքար, Ներքին Գետաշեն,Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման, 20 միլիոն 480,4 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Պռոշյան 2, Երեւանյան 36, 42, 43 եւ 51 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման համար։
107 միլիոն 877,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում եւ համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ Գետաշեն եւ Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման եւ վերանորոգման համար։










































