Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ո՞վ է պատվիրել չեխական ընկերությանն ուսումնասիրություն անցկացնել Հայաստանում

Հայաստանում կանցկացվի քիմիական աղտոտվածության համաժողով, ինչի մասին հայտնել են բնապահպանական խնդիրներով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություններ: Նպատակն է՝ բացահայտել Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրը:

Չեխական Arnika կազմակերպության լաբորատորիաներում ուսումնասիրվել են վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում բնակիչներից, հողերից և ջրերից հավաքագրված տվյալներ և հողային նմուշներ։

Որոշ մանրամասներ փորձեցինք պարզել կազմակերպված ուսումնասիրությունների վերաբերյալ, սակայն հայ մասնագետները ներառված չեն եղել դրանց.

Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը նշեց, որ ինֆորմացիա չունի ուսումնասիրությունից: Բացի այդ, ոչ ինքը, ոչ էլ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), այդ թվում՝ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի գործընկերները համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել։

Սամվել Առաքելյանի համար անհասկանալի է նաև, թե ովքե՞ր են այդ մասնագետները, ինչպե՞ս են նրանք կատարել նմուշառումները, ինչո՞ւ մինչև համաժողովը ստացված արդյունքները չեն ուղարկել և քննարկել ոլորտի մասնագետների հետ։

Դոցենտ Սուրեն Ներսեսյանը նշեց, որ լինելով ոլորտի մասնագետ, նույնպես տեղյակ չէ այդ համաժողովից, չի մասնակցել աշխատանքներին և որևէ նյութ չի ստացել։

Մասնագետը նշեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչպե՞ս և որտե՞ղ են հաշվարկվել ֆոնային պարունակությունները, երբ դրանք ունեն հատուկ որոշման երկրաքիմիական հիմք, հայտնի չէ նմուշների վերցման մեթոդաբանությունը, կա՞ արդյոք դա անելու լիցենզիա, սարքավորումներն ի՞նչ ստանդարտների են համապատասխանում, արդյո՞ք դրանք համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը։

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը նույնպես տեղյակ չէր, թե ոլորտի որ մասնագետների հետ են արտերկրի այդ փորձագետները համագործակցել Հայաստանում, թե՛ ինքը, թե՛ գիտահետազոտական գործունեություն ծավալող իր գործընկերները տեղյակ չեն և չեն մասնակցել ուսումնասիրություններին, որպեսզի կարողանան ասել, թե ինչ կարգի հետազոտություն է անցկացվել։

Տպավորություն է, թե սա հերթական փորձն է՝ մասնագիտական բարդ հարցերի շուրջ մոլորության մեջ գցել հանրությանը։ Որևէ երաշխիք չկա, որ նման հետազոտությունները չեն արվում ոչ բարեկամ երկրների ֆինանսավորմամբ և չեն օգտագործվելու հենց մեր երկրի դեմ:

Շրջակա միջավայրի մոնիտորինգի հարցերով զբաղվող տ․գ․թ., դոցենտ Հայկ Ակարմազյանը նշեց, որ նման վերլուծություն անելու համար անհրաժեշտ է ոչ թե երկու տարվա, այլ տարիների մոնիտորինգ և տեղեկատվություն աղտոտիչների ֆոնային կոնցենտրացիաների վերաբերյալ: Մակերեսային մոտեցում է՝ երկու տարվա տվյալ և փորձանմուշներ հավաքելով՝ Հայաստանի քիմիական աղտոտվածության վերաբերյալ եզրակացություններ անել, ինչն արդեն կասկածի տակ է դնում թե՛ արդյունքների հավաստիությունը, թե՛ պնդումների հիմնավորումները, թե՛ արվող վերլուծությունների համակողմանիությունը:

Մասնագետները նշեցին նաև, որ հայազգի հեղինակավոր ու վաստակաշատ գիտնականների հետ աշխատելու փոխարեն՝ Հայաստանի դեմ կռվելու համար զենք մատակարարող երկրի ֆինանսավորմամբ չեխական հասարակական կազմակերպությանն (ՀԿ) ապավինելը տարակուսելի օտարամոլություն է։ Անաչառությունը, օբյեկտիվությունն ու բազմակարծությունը, անշուշտ, խիստ կարևոր անհրաժեշտություն են բոլոր պարագաներում, սակայն երկրի համար ազգային ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում պետք է դրսևորել ողջամտություն և առաջնորդվել բարոյական չափանիշներով ու ակադեմիական հանրույթի դիրքորոշումները հաշվի առնել:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի երկարամյա դեկան, տ․գ․թ․ պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը, ով այժմ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենի տեղակալն է, նշեց, որ Պոլիտեխնիկի մասնագետները նույնպես ընդգրկված չեն եղել այս մոնիտորինգում. «Հաշվի առնելով, որ այդ խնդիրներով մենք զբաղվում ենք, ունենք տպագրված աշխատանքներ և որոշ հարցերի վերաբերող արտոնագրեր, ցանկալի կլիներ, որ կազմակերպիչները և չեխական փորձագետները ծանոթ լինեին մեր աշխատանքների և պրակտիկ առաջարկությունների հետ»։

Անհասկանալի է մնում, թե ինչու ոլորտի հայ մասնագետները ներգրավված չեն այդ ուսումնասիրություններին և ո՞վ է Հայաստանի քիմիական աղտոտվածության համաժողովի Հայաստանում հողերի արդյունաբերական աղտոտման խնդիրները հետազոտողների «պատվիրատուն», և, ո՞րն է այ դհամաժողովի իրական նպատակը: Արդյո՞ք որևէ այլ երկրում օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ի թույլ կտային նման հետազոտություն անցկացնել, նման տվյալներ հավաքագրել՝ առանց տեղի մասնագետների կարծիքներն ու փորձը հաշվի առնելու:

Արդյոք ճիշտ չէ՞ր լինի՝ նման մասնագիտական հարցերը քննարկվեին ոլորտի մասնագետների հետ և ներգրավմամբ, ուսումնասիրությունների արդյունքները տրամադրվեին, որպեսզի կարողանային ներդրում ունենալ մեր երկրի շրջակա միջավայրի որակի բարելավման հարցերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում