Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Զախարովան խոստովանել է Ռուսաստանի տապալումը

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին ճեպազրույցում մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, կապված եռակողմ հայտարարությունների չկատարման հետ: Մասնավորապես, նա խոսել է, թե հայկական կողմը Լաչինի միջանցքով սպառազինություն է մատակարարել Արցախ: Զախարովան իհարկե չի ասել, թե այդ ընթացքում ի՞նչ էին անում օրինակ ռուս խաղաղապահները, որոնց վերահոսկողության տակ էր Լաչինի միջանցքը եւ կարող էին պարզապես «թույլ չտալ» այդ մատակարարումները: Ինչ խոսք, Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը չունի այդպիսի խնդիր, խնդիրը Հայաստանին մեղադրելն է, հակառակ պարագայում հարկ կլինի խոստովանել կամ Ռուսաստանի պարտությունը եւ ռուսական դիվանագիտության, այսինքն իր ղեկավար Լավրովի գործունեության տապալումը, կամ հարկ կլինի խոստովվանել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գործարքները:

Կամ, երկուսը միասին՝ այդ գործարքները տապալման հետեւանքով, որովհհետեւ այդ գործարքների հետեւանքը եղել է այն, որ Մոսկվան պարբերաբար դիրքեր է զիջել Կովկասում: Հայաստանը «ընտրվել» այդ ամենի «քավության նոխազ», ինչի համատեքստում էլ հնչում են մեղադրանքները: Դա բոլորովին չի նշանակում, թե Հայաստանի քաղաքականությունը Արցախի հարցում եղել է անթերի, թե հայկական դիվանագիտությունը չունի տեղի ունեցածի համար պատասխանատվություն: Սակայն, ինչպես Հայաստանի ղեկավարությունը չունի իր քաղաքականության հետեւանքը որեւէ այլ սուբյեկտի, այդ թվում Ռուսաստանի վրա բարդելու, Ռուսաստանով արդարացնելու իրավունք, այդպես էլ Ռուսաստանը չունի իր տապալումները, ձախողումները եւ գործարքները Հայաստանով արդարացնելու իրավունք: Առավել եւս Ռուսաստանը, որովհետեւ այստեղ կա մասշտաբային ահռելի տարբերություն եւ պարզապես զավեշտ է մտածել, թե Կովկասում կենսական շահեր հետանպդող Ռուսաստանը անկարող եղավ պաշտպանել իր շահերը, անկարող եղավ «տեր կանգնել» իր իսկ նախագահի միջնորդությամբ ու ստորագրությամբ ամրագրված նոյեմբերի 9-ի համաձայնագրի բովանդակությանը, որովհետեւ այս կամ այն կերպ վարվեց պարտտված եւ թուլացած Հայաստանը, որի ղեկավարը իր պաշտոնը պահպանեց զգալիորեն թերեւս նաեւ Ռուսաստանի օգնությամբ:

Ի վերջո, նոյեմբերի 9-ից օրեր հետո հենց ՌԴ նախագահ Պուտինն էր ՀԱՊԿ առնցանց վեհաժողովի ընթացքում հայտարարում, որ Հայաստանի վարչապետը դավաճան կամ հանձննող չէ, նա փորձել է փրկել, եւ հիմա ՀԱՊԿ ղեկավարների խնդիրն է ծանր իրավիճակում օգնել Նիկոլ Փաշինյանին: Զախարովան խոսում է նույն նոյեմբերի 9-ի եւ դրան հաջորդած, դրա հիման վրա ձեռք բերված եռակողմ այլ պայմանավորվածությունների մասին, ասելով, թե՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում այդ կարեւոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը չափազանց վտանգավոր ենք համարում: Նման քայլն անխուսափելիորեն լուրջ ռիսկեր կառաջացնի, առաջին հերթին՝ հենց Հայաստանի համար։ Այդ մարտահրավերները չի ստացվի չեզոքացնել արեւմտյան կեղծ միջնորդների օգնությամբ»: Իսկ Զախարովան կարո՞ղ է ասել, թե այդ եռակողմ փաստաթղթերի բովանդակության քանի՞ կետ է այսօր շարունակում գոյություն ունենալ որպես իրականություն:

Դրանց ո՞ր կետի համաձայն էր Ադրբեջանը Ռուսաստանի դիտորդությամբ արգեկափակել Լաչինի միջանցքը, կամ ո՞ր կետի համաձայն էր սեպտեմբերի 19-ին ռուս խաղաղապահների դիտորդությամբ գրոհել Արցախի վրա: Խաղաղապահները չունեին գործելու մանդա՞տ: Գուցե բացատրություն է, բայց այդ դեպքում ո՞րն է բացատրությունը, որ նոյեմբերի 9-ից երեք տարի անց Ռուսաստանը՝ որ ստանձնել էր Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի պատասխանատվություն, այդպես էլ չի հոգացել իր խաղաղապահների մանդատի բովանդակության հարցը իսկ պատճառը թերեւս այն է, որ գրասենյակը՝ որին ներկայացնում է Զախարովան, այս տարիների ընթացքում մասնագիտացել է պարզապես սեփական ձախողումները Հայաստանի վրա բարդելու հարցում, այլ ոչ թե իրենց իսկ նախագահի ստորագրությամբ սահմանված բովանդակությունը կյանքի կոչելուն ուղղված քաղաքական-դիվանագիտական աշխատանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում