Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է քրեական աշխարհի հայտնի դեմքերից, 1964 թվականին ծնված Շյուքյուրով Իլհամ Մուստաֆաօղլուին։ Վերջինս քրեական աշխարհում հայտնի է «Ժորա» մականվամբ։
Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է մետադոն, որը գործածում են թմրանյութերից ունեցած կախվածությունից բուժվելու համար։
«Ժորա»-ի դեմ հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն։










































