NASA-ն ներկայացրել է մի նախագիծ, որով ակնկալվում է ստեղծել մինչ այժմ եղած ամենահզոր հրթիռը: Այն, ըստ մասնագետների, առաջիկայում կարող է մարդուն հասցնել Մարս մոլորակ: Այս մասին ասվում է Ամերիկյան տիեզերական գործակալության հաղորդագրության մեջ: «Այս հրթիռը կապահովի NASA-ի առավելությունը տիեզերքում և աշխարհում կոգեշնչի միլիոնավոր մարդկանց»,- ասել է NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենին: Նրա խոսքերով` «տիեզերքի ուսումնասիրության ամերիկյան պատմության մեջ այսօր նոր գլուխ է բացվում»:
Կայքում ներկայացված տեսանյութը համակարգչային անիմացիա է, սակայն Վաշինգտոնն այն ներկայացնում է որպես հեղափոխական նորարարություն: Այն NASA-ի կողմից վերջին տասնամյակներում կատարված հետազոտությունների համադրությունն է:
NASA-ի ներկայացրած տեսանյութը կարող եք դիտել
այստեղ՝











































