Ավստրալիայի քաղաքացիներն իրավունք են ստացել իրենց անձնագրերում, բացի արական և իգական սեռերից, նշել երրորդ` անորոշ սեռը: Այդ տողում սեռը նշելու դեպքում կօգտագործվի X տառը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ընդ որում, այս սեռն ընտրելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն ընդամենը մեկ տեղեկանք բժշկից: Նախկինում սեռի փոփոխությունն արականից իգական և հակառակը կատարվում էր միայն այն դեպքում, երբ անձնագրի տերը ենթարկվում էր սեռի փոփոխության լիարժեք վիրահատության: Ավստրալիայի իշխանություններն այս քայլին գնացել են այն բանի համար, որպեսզի արտաքնապես ոչ մի սեռի չպատկանող անձի համար նշվի այս տառը: Նշվում է նաև, որ Ավստրալիայում անձնագրերը երկրորդական նշանակություն ունեն, և ավելի կարևոր են ծննդյան վկայականները, որտեղ նշվում է երկու սեռ:







































