Friday, 26 04 2024
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ի՞նչ ունենք ասելու, տալու աշխարհին` բացի ազատագրված տարածքներից

Անկախության 20-ամյակը առիթ է դառնում պետության անցած ուղու ձեռքբերումների և կորուստների մասին խոսելու համար:Ընդ որում` դրա մասին խոսում ենք արդեն տևական ժամանակ, ու եթե փորձենք ուշադիր լինել, ապա կտեսնենք, որ մենք, ըստ էության, անընդհատ խոսում ենք նույն բանի մասին` նույն ձեռքբերումների, նույն կորուստների և բացթողումների:

Այսինքն` մեր կյանքում կարծես թե ոչինչ չի փոխվում: Եվ դա երևի թե նրանից է, որ մենք ինքներս, ըստ էության, չենք փոխվում, և այն փոփոխություններն էլ, որ եղել են մեր կյանքում, եղել են ոչ այնքան հենց մեր նախաձեռնության, կամքի ու հետևողականության արդյունք, որքան աշխարհաքաղաքական զարգացումների դասավորություն, որոնք այս կամ այն կերպ առնչվել են մեզ հետ, խթանել են մեզ` անելու այս կամ այն բանը, օգնել են մեզ` հաղթանակ տանել Արցախի պատերազմում, օգնել` անկախություն հռչակել, օգնել` կայացնել այդ անկախությունը, իսկ այդ ընթացքում էլ օգնել մեզ՝ չմնալ դրա փլատակների տակ:

Մինչդեռ այն, ինչ կախված է հատկապես մեզանից, ինչը հենց մենք պետք է նախաձեռնեինք ու իրականացնեինք, և ինչի մասին բոլորս մտածում ու պատկերացնում էինք անկախության արշալույսին, այդպես էլ շարունակում է մնալ առավելապես մտածում ու պատկերացում: Մենք շարունակում ենք մնալ նույնը, ու այդ իսկ պատճառով էլ մեր ձեռքբերումներն ու բացթողումներն են մնում նույնը: Ավելին` մենք չենք փորձում փոխվել, չենք փորձում այլ հայացքով նայել թե՛ աշխարհին, թե՛ այդ աշխարհում մեր դերին ու տեղին: Մենք դարձել ենք մեր պատմական բարդույթների գերին, համոզված լինելով, որ փոքրն այս մեծ աշխարհում տեղ չունի և չպետք է ունենա, ու միակ բանը, որ պետք է որոնի այս աշխարհում փոքրը, դա ոչ թե տեղն է կամ դերը, այլ տերը` միայն տերը:

Ու մենք անկախության 20 տարիների ընթացքում աշխարհում մեր նոր տեղն ու դերը որոնելու փոխարեն` տերեր ենք որոնել և որոնում, որ մեր խնդիրները լուծեն, որ մեզ պաշտպանեն, մեզ կերակրեն, մեզ թույլ տան ընտրություն կեղծել, մեզ թույլ տան մարսել այդ կեղծիքը, հետո նոր կեղծիք անել, հետո էլի թույլ տան մարսել: Անգամ երբ աշխարհաքաղաքական զարգացումները հանգեցրել են նրան, որ մենք ստիպված ենք եղել դիմել քայլերի, որոնք աշխարհում, տարածաշրջանում տեղ են ապահովել մեզ համար` որպես պետություն և հասարակություն, ու դեր են մեզ հատկացրել, մենք էլի շարունակել ենք տերեր որոնել, պատրաստակամ լինելով այդ տեղն ու դերը փոխարինել տերով` հանձնել ամեն տեղ, հանձնել ամեն դեր, միայն թե մեզ տիրություն անեն, մեր գլխին տեր դառնան:

Սա մեծագույն, առանցքային, հիմնաքարային բացթողում է, որ արձանագրված է մեր անկախության քսանամյա ընթացքում: Հայաստանում չձևավորվեց այն շերտը, որը երկիրը կտաներ համաշխարհային նոր դերակատարման, որը երկրի համար աշխարհում նոր տեղ և դեր կնախանշեր և այդ հարցի լուծմանը, այդ նպատակին հասնելուն կմղեր, կուղղեր ներհասարակական ամբողջ էներգիան, ամբողջ պոտենցիալը: Ավելին, հանուն սեփական հարստության, հանուն սեփական երկիրը մսխելու, այդ երկրի և ժողովրդի ռեսուրսով հարստանալու` մարդկանց մի շոշափելի շերտ արեց ամեն ինչ, որ Հայաստանի հասարակությունն իր գավառում խորը նստած մնա, դուրս չգա իր մտահորիզոնից, որպեսզի բաց դաշտում չչեզոքանա սեփական երկիրը թալանելու հնարավորությունը, «պատմական շանսը»: Իսկ ով համաձայն չէ պարփակվել այդ գավառական մտահորիզոնում, նրան կամ դնում են երկիրը լքելու պարտադրանքի առաջ, կամ ամեն կերպ սահմանափակում նրա ինքնադրսևորման հնարավորությունները` փորձելով հնարավորության սահմանում նեղացնել դրանց շրջանակը: Ժամանակի ընթացքում էլ հասկանալով, որ, ի վերջո, աշխարհը զարգանում է, որ չնայած իրենց անսահման ցանկությանը` մնալ այս լեռներում փակված, աշխարհը, այդուհանդերձ, ուզում է, որ Հայաստանը զբաղեցնի միջազգային գործընթացներում իր տեղն ու կատարի իր դերը, և այդ իսկ պատճառով անում է քայլեր, որոնք կոտրում են գավառական մտամետաստազների պատը, շրջանառության մեջ են դրվում, այսպես ասած, հայկական աշխարհի տեսլականները: Այսինքն, աշխարհ եք ուզում` ահա ձեզ աշխարհ, բայց հայկական աշխարհ: Ուրեմն, գավառականությունն արդեն սկսել են թաքցնել գլոբալ ձևակերպումների տակ:

Մինչդեռ անկախության գլոբալ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, անգամ` չձևակերպված. ի վերջո, մենք` որպես ազգ, որպես պետություն ունեցող միավոր, որպես համաշխարհային քաղաքականության իրավական սուբյեկտ, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում մեր դերն ու տեղը ժամանակակից աշխարհում, ինչպե՞ս ենք պատկերացնում մեր անելիքը, մեր կերպը: Մենք ի՞նչ ունենք ասելու աշխարհին, այլ ժողովուրդներին, և մենք ի՞նչ ենք ուզում լսել: Մենք ի՞նչ ունենք աշխարհին տալու` բացի, ասենք, ազատագրված տարածքներից: Մի՞թե դա միակ բանն է, որ մենք պատրաստ ենք տալ աշխարհին, անգամ մինչև վերջ հստակ չձևակերպելով, թե արդյունքում կոնկրետ ինչ ենք ստանալու այդ կոնկրետ տալիքի դիմաց: Մի՞թե Հայաստանում չի ձևավորվելու այն պատկերացումը, այն հայեցումը, որ աշխարհը կարող է մեզանով հետաքրքրվել ոչ միայն այդ տարածքների, այլ շատ այլ ռեսուրսների պատճառով, մարդկային կարողությունների, ընդհանրապես տեսակի պատճառով, որ աշխարհում Հայաստանի և հայերի վրա կարող են դրվել այլ առաքելություններ, կարող են լինել փոխադարձ այլ պայմանավորվածություններ և համաձայնություններ: Մի՞թե անկախության հաջորդ տասնամյակներում էլ շարունակվելու է աշխարհում այս ինքնարժեզրկման մոլուցքը, որ պատել է Հայաստանի անկախ պետության հասարակությանը: Մի՞թե սա այն հասարակությունն է, որ քսան տարի առաջ բավական համարձակ ու հավակնոտ մտածողության ծիլերի կրող էր, որոնք, ցավոք սրտի, անկախության ընթացքում չորացան` սերմեր տալու փոխարեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում