Անդրադառնալով Youtube-ում վերջին երկու տեսահոլովակներին, որտեղ մանկավարժը բռնություն է կիրառում աշակերտի նկատմամբ, Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դարձյալ մեղադրել է Մանկավարժական համալսարանին, որը պատրաստում է մանակավարժների, եւ հենց այդ բուհը պետք է այդ հմտություններով մանկավարժ պատրաստի: Նա նորից կարծիք է հայտնել, որ Մանկավարժական համալսարանը պետք է փակվի: Իսկ երեխայի նկատմամբ բռնություն կիրառող մանկավարժին, այո՛, պետք է հեռացնել դպրոցից: Ըստ նրա` եթե մենք Youtube -ի հնարավորություն ունենայինք 15 տարի առաջ, ապա այս տեսակ դեպքերն ավելի շատ կլինեին, քանի որ այն ժամանակ մանկավարժությունն ավելի ավտորիտար էր, այսինքն` պետք է խիստ լինեիր, ջարդեիր, բռիդ մեջ հավաքեիր, այնինչ այսօր մանկավարժությունը կարեւորվում է յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքը հասականալը եւ հետո նոր նրա կրթությունը կազմակերպելը: