Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Էրդողանը դարձյալ խոսում է «պարտավորություններից» եւ դնում Կովկասի հարցը մերձավորարեւելյան սեղանին

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ուզբեկստանում վերստին հայտարարել է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի «պարտավորությունների» մասին, խոսելով Նախիջեւանի եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանների տրանսպորտային կապի թեմայով: «Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մոտենում ենք տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Հայաստանի պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ կդյուրացնեն այս գործընթացը։ Չափազանց կարևոր է մոտ ապագայում իրականացնել տրանսպորտային գծեր, որոնք կմիացնեն Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը», հայտարարել է Էրդողանը, ելույթ ունենալով Տաշքենդում անցկացվող Տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողովում:

Էրդողանը Հայաստանի «պարտավորությունների» մասին հայտարարել էր նաեւ օրեր առաջ Աստանայում՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության Վեհաժողովի ժամանակ: Նա Տաշքենդում հայտարարել է, որ թյուրքալեզու պետությունները պետք է այդ հարցում կանգնած լինեն Ադրբեջանի կողքին: Էրդողանի այս հայտարարությունները վկայում են այն, ինչի մասին խոսեցի դեռեւս շաբաթներ առաջ նրա այն հայտարարությունից հետո, թե՝ եթե Հայաստանը չտա ճանապարհ, ապա իրենք կկապվեն Իրանի տարածքով: Հայաստանում դա ընկալվեց այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքից» Թուրքիայի հրաժարում:

Գործնականում սակայն, ինչպես նշել եմ, կրկնեմ՝ Թուրքիայի համար այդ «միջանցք» կոչվածը թյուրքական աշխարհի կազմակերպման եւ առաջնորդության ռազմավարական նպատակի մաս է, ու հատկանշական է, որ Էրդողանը Տաշքենդում հայտարարում է, որ թյուրքական պետությունները պետք է լինեն այդ հարցում Ադրբեջանի կողքին: Ադրբեջանն այս դեպքում այսպես ասած պատրվակն է, այլ ոչ բուն շահառուն կամ սուբյեկտը: Բուն շահառուն Թուրքիան է՝ իր աշխարհաքաղաքական ռազմավարությամբ: Իսկ Էրդողանի հայտարարության բուն հասցեատերերը աշխարհաքաղաքականության մյուս առանցքային խաղացողներն են, Մոսկվայից Թեհրան եւ Վաշինգտոնից Պեկին: Ո՞ր մայրաքաղաքից ի՞նչ արձագանք կստանա Էրդողանը: Կասկածից վեր է, որ նա Հայաստանի «պարտավորությունների» թեման աշխուժացնում է մերձավորարեւելյան իրադարձությունների՝ Իսրայել-Գազա պատերազմի եւ դրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, որտեղ Թուրքիան առանցքային դերակատարներից մեկն է: Կովկասի հարցն Անկարան ակնհայտորեն դնում է մերձավորարեւելյան զարգացումների սեղանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում