
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարկ Լիբբիի թեկնածությանը:
Մարկ Լիբիի թեկնածությունը հաստատվել է քվեարկության միջոցով։ Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։
Լիբբին երկարամյա դիվանագետ է, Բրյուսելում աշխատել է որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետդեպարտամենտում: Նա առաջին անգամ է նշանակվում դեսպանի պաշտոնում։
Նշենք, որ առաքելությունն ավարտած դեսպան Էրլ Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հուլիսին, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այդ պաշտոնը թափուր է: