Նորմանդիայի բնակիչը հաղթել է EuroMillions վիճակախաղում, որի մրցանակային ֆոնդը կազմել է 162 միլիոն եվրո` սահմանելով նոր ռեկորդ: Այս մասին հաղորդում է France Info կայքը: Հիմա ֆրանսիացին ունի ընդամենը 60 օր` վիճակախաղի տոմսով ներկայանալու և գումարը ստանալու համար:
Բացի այդ, վիճակախաղի կազմակերպիչները հաղթողին խոստացել են մեկ գիշեր անցկացնել պալատում և ճաշ թանկարժեք ռեստորանում: Նախորդ անգամ մոտ 100 միլիոնի վիճակախաղ գրանցվել է 2 տարի առաջ: EuroMillions վիճակախաղի բացարձակ ռեկորդը սահմանվել է այս տարվա հուլիսին, երբ շոտլանդական ընտանիքը շահել է 185 միլիոն եվրո:










































