Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կկայանա հայկական բանկերի խորհրդաժողով, որի նպատակն է ամերիկյան տնտեսավորղներին, մասնավորապես մեր հայրենակիցներին, ՀՀ բանկային համակարգը ներկայացնելը:
«Լոս Անջելեսում մեծ հայ համայնք կա, որը ՀՀ-ում բանկային ծառայությունների կարիք ունի»,- կարծում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
Ըստ նրա՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հայկական բանկային համակարգը հաջողցությամբ դիմակայեց: 2011 թ. ընթացքում միջին վարկի վարկավորման տոկոսադրույքներն իջել են 2-2.5 տոկոսային կետով: Ս. Գիշյանի խոսքով՝ ոլորտում տոկոսադրույքների նվազման բավական միտումներ կան, ինչը տարբեր գործոնների, այդ թվում՝ բանկերի մեջ գոյություն ունեցող շատ մեծ մրցակցության ազդեցության արդյունք է: Ֆինանսիստը կանխատեսեց, որ այսուհետ էլ բանկային տոկոսադրույքները կշարունակեն նվազել:









































