Չինաստանի վարչապետ Վյան Ցզյաբաոն, ելույթ ունենալով Դալյանում տեղի ունեցող Միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է զբաղվեն բյուջեի կրճատմամբ և նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ ոչ թե սպասեն Չինաստանի կողմից ստացվող օգնությանը: Այս մասին հաղորդում Bloomberg գործակալությունը:
«Երկրները պետք է առաջին հերթին կարգ ու կանոն հաստատ իրենց մոտ: Զարգացած երկրները պետք է իրականացնեն պատասխանատու ֆինանսական և դրամային քաղաքականություն: Հիմա հիմնական նպատակն է կանխել Եվրոպայի հետագա պարտքային ճգնաժամը»,- ասել է Ցզյաբաոն: Չինաստանի վարչապետը միևնույն ժամանակ վերահաստատել է, որ Չինաստանը պատրաստ է ձեռք մեկնել Եվրոպային՝ ներդրումներ անելով տարածաշրջանում, սակայն խորհուրդ է տվել հույսը միայն Չինաստանի վրա չդնել:
«Նա ասել է, որ Չինաստանը պատրաստ է օգնել՝ ներդրումներ կատարելով, սակայն պարտքային ճգնաժամի վերաբերյալ չի կարող անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, դա նրա ուժերից վեր է», – ասել է Citigroup Inc. խորհրդական Ուիլյամ Ռոութսը, որը մասնակցել է ֆորումին:









































