Facebook սոցիալական ցանցը մտցնում է հատուկ պաշտոն` օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության բաժնի տնօրեն, քանի որ վերջերս ավելի շատ են խոսակցություններն այս սոցցանցից անձնական տվյալների արտահոսքի մասին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Այդ պաշտոնին կնշանակվի Էրին Իգանը: Facebook-ի հայտարարության մեջ ասվում է, որ նա անձնական տվյալների անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու, սպամային և լրտեսական ծրագրերի հետ աշխատելու մեծ փորձ ունի:
Facebook-ը նաև հայտարարել է, որ աշխատանքի է ընդունված Էրիկ Մանը, որը պատասխանատու է լինելու պետականքաղաքականության հարցերի համար: Մանը ժամանակին Գերմանիան է ներկայացրել Եվրոպական խորհրդարանում և Fcaebook-ում զբաղվելու է Եվրոպական կառույցների հետ համագործակցության հարցերով:







































