2011 թ. հոկտեմբերի 1-ին Տորոնտոյում կկայանա Nirvana խմբի Smells Like Teen Spirit երգին նվիրված համերգ: Համերգի առանձնահատկությունն այն է, որ երգի իրենց տարբերակները կներկայացնեն 144 երգիչներ և խմբեր, որոնց թվում են Fucked Up-ը, Gallows-ը, Tokio Police Club-ը և այլն: Համերգին մասնակցելու են ոչ միայն պրոֆեսիոնալ կատարողներ ու խմբեր, այլ նաև սիրողական:
Smells Like Teen Spirit երգը Nevermind ալբոմի հիթերից մեկն է, որը թողարկվել է 20 տարի առաջ` 1991 թ. սեպտեմբերի 24-ին: Այս երգը զբաղեցրել է 6-րդ տեղը Billboard Hot 100-ում և 7-րդն է եղել երգերի բրիտանական հիթ-շքերթում:








































