«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը չի պատրաստվում հեռանալ ո՛չ երկրից, ո՛չ քաղաքականությունից։
«Այսպես ասաց Կ. Կարապետյանի մտերիմներից մեկը, ով նշեց, որ այս հրաժարականից շահել են իրենք՝ նրա շրջապատը։ Վերջին օրերին նրանք երկար ու ուրախ խնջույք են արել, որին վերջապես մասնակցել Է նաև Կարապետյանը, ինչից շատ գոհ են։ Մեզ հետ զրույցում նա նշեց նաև, որ ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու՝ և՛ Կարեն Կարապետյանը, և՛ նրա եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, ինչ սկսել էին՝ ավարտին են հասցնելու։ Անգամ նախագահականում կատարած բարեգործություններն են շարունակվելու»։









































