Շահրամանյանն ո՞վ է, ամոթ է, որ նրա ասածները քննարկենք։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը։
Հայրապետյանի խոսքով՝ մենք անդամահատվել ենք, մեր մի թևը կտրել են. արնահոսությունը շարունակվում է. «Արցախի հարցը փակված չէ։ Արցախի պաշտոնյաները բոմժի նման փող են ուզում. այդ փողը պետք է տալ արցախցիներին, ոչ թե 30 տարի լափած սրիկաներին։ Եթե պետություն կա, շահրամանյաններին պետք է ռադ անի այստեղից։ Սրանք վտարանդի կառավարություն չեն, ռուսական ագենտուրա են։ Մեր քույրերն ու եղբայրները սովորական արցախցիներն են, բայց ոչ շահրամանյանները։ Ես չեմ ուզում իմ ռոճիկը տալ թուրքի ազգանվամբ Շահրամանովին»։











































