Thursday, 18 06 2026
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը

Հայաստանն այդ քարտեզի վրա չէ՞ր

Երեկ Մոսկվայում Ռուսաստանի իսլամադավան հանրության, հոգեւոր դասի, աստվածաբանական հաստատությունների ներկայացուցիչները կրոնական ծիսակատարություն են իրականացրել՝ աղոթելով պաղեստինցիների եւ նրանց արդար պահանջի բավարարման համար: Կրոնական արարողությանը ներկա են գտնվել Մոսկվայում հավատարմագրված՝ իսլամադավան մի շարք երկրների՝ Իրանի, Թուրքիայի, Պակիստանի, Սիրիայի, Պաղեստինի, Եմենի եւ Աֆղանստանի դեսպանները: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի դեսպանը բացակայել է, իսկ դա չէր կարող հրահանգավորված չլիներ Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Նույն օրը Սաուդյան Արաբիայում գումարվել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողով՝ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով: Նախաձեռնությամբ հանդես էր եկել Իրանը՝ Գազայի հետ Իսրայելի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կտրուկ սրացման հաջորդ օրը: Ակնհայտ էր, որ Իրանի այդ քայլը Թուրքիայում դժգոհության տեղիք է տվել: Անկարան Թեհրանին մեղադրեց «իսլամական աշխարհը մասնատելու մտադրության» մեջ: Ի սկզբանե Թուրքիան փորձում էր խաղալ չեզոք միջնորդի դեր, բայց դա նրան չհաջողվեց: Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը հնչեցրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Բաքվի տեսակետը՝ Պաղեստինը պետք է անկախ պետություն ճանաչվի, եւ Երուսաղեմի արեւելյան մասը լինի նրա մայրաքաղաքը:

Այս մոտեցումը նոր չէ: Ադրբեջանը ճանաչել է Պաղեստինը, կողմերը դիվանագիտական ներկայացուցչություններ են փոխանակել: Ադրբեջանը միաժամանակ ռազմավարական համագործակցություն ունի Իսրայելի հետ, որի դեմ ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումը, կարելի է ասել, համախմբել է գրեթե բոլոր իսլամադավան երկրներին: Այդ համերաշխությունն այնքան ակնհայտ է, որ, ինչպես արաբական երկրներից մեկի արտգործնախարարն է ձեւակերպել՝ ինչ ապացույցներ էլ որ Իսրայելը բերի, իսլամական աշխարհում ոչ ոք չի հավատում, որ Գազայի հատվածում հիվանդանոցը հրեական պետության կողմից չի հրթիռակոծվել: Ասվածը ոչ միայն փաստի հավաստում է, այլեւ որոշակի իմաստով զգուշացում, որ իսլամական ոչ մի երկիր ընդհանուր գծից շեղվել չի կարող:

Բաքվի մամուլի հրապարակումներից դատելով՝ Ադրբեջանը հայտնվել է արտաքին քաղաքական բավական բարդ մարտահրավերի առաջ: Արցախում իրականացվել է էթնիկ զտում, եվրոպական կառույցներն առնվազն հայտարարությունների մակարդակով փաստն արձանագրում են եւ քննադատում Բաքվի քայլերը: Նույն Եվրոպան, բայց առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, ընդունելով հանդերձ Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի անթույլատրելությունը, միանշանակորեն պաշտպանում են Իսրայելին: Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ՝ Ադրբեջանը չի կարող հակադրվել արաբական աշխարհին եւ Իրանին: Բայց եւ չի կարող բացահայտ դատապարտել Իսրայելին:

Ադրբեջանը փակ երկիր է, տեղեկատվական բոլոր հոսքերը կառավարվում են Իլհամ Ալիեւի աշխատակազմից եւ հատուկ ծառայությունների անմիջական հսկողության տակ են: Հայտնի չէ, թե պաղեստինա-իսրայելական դիմակայության հարցում հանրային գերիշխող կարծիքը կողմերից որի՞ն է պաշտպանում: Քարոզչությունը տարվում է այն ուղղությամբ, որ կոնկրետ ստեղծված իրավիճակում «Արեւմուտքը պարտվում է գլոբալ Հարավին»: Այս թեզը լիովին ներդաշնակվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը եւ դրանից բխող տեղեկատվա-քարոզչական գծին: Ուշագրավ է, որ Ադրբեջանը թվային տեխնոլոգիաների եւ տրանսպորտի նախարարի մակարդակով մասնակցել է չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության տասերորդ տարելիցին նվիրված համաժողովին, որտեղ ներկա էր Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրացումը ՌԴ ԱԳՆ-ի կանխատեսմամբ՝ «կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի»: Ակնհայտ է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը խիստ ընդգծված աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի: Ադրբեջանցի փորձագետները մանվածապատ դատողություններ են անում, ինչից հասկացվում է, որ Բաքուն ստեղծված իրավիճակից առավելագույն շահ քաղելու ծրագիր է մշակում: Որքանով դիտարկվում է՝ այս փուլում ընտրվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ նույն դիրքավորման տարբերակը: Վերլուծաբաններից մեկը հիշեցրել է նախանցյալ դարի բանաստեղծ Սաբիրի տողերը, թե՝ ,,չախչախի գլուխը ցավում էր, բայց ջրաղացը՝ հրճվում,,: Սա ուղղակի ակնարկ է, որ այլող ողբերգությունից կարելի է եւ պետք է շահ հետապնդել եւ ստանալ: Ցինիկ է հնչում, բայց քաղաքականությունը եւ լիրիկան անհամատեղելի են:

Եվ հարց է, թե տասը տարի առաջ Հայաստանն ինչու՞ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծին մաս կազմելու հայտ չի ներկայացրել: Չէ՞ որ այդ մեգածրագրի մի ճյուղը նախատեսված է իրականացնել Չինաստան-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա երթուղով: Հայաստանն այդ քարտեզի վրա չէ՞ր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում