«Արևմտյան Ադրբեջանի» թեման շահարկվել է դեռ Հեյդար Ալիևի օրոք։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը։
Յունուսովի խոսքով՝ փախստականների վերադարձի թեման եղել է Մադրիդյան սկզբունքներում և դրանից հետո. «Ալիևի նախապայմանն է՝ հայերը կվերադառնան Ղարաբաղ, եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Ոչ մի անկլավ էլ չի լինի, հարցն ավելի շատ պոպուլիստական է։ Փախստականների վերադարձի հարցն ավելի շատ տեսական բնույթ ունի, պետք է ամրագրվի փաստաթղթում։ Դրված է Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը․ Ադրբեջանի վրա մեծ ճնշում կա։ Ռուս-ադրբեջանական տանդեմում որոշողը Մոսկվան է․ Բաքուն բռնցքամարտի տանձիկի կարգավիճակում է ընդդեմ Փաշինյանի»։








































