Այլ երկրների կողմից Իսրայելին աջակցությունը կարող է հանգեցնել այն բանին, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ հակամարտությանը միանան նոր մասնակիցներ: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ նախազգուշացմամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Սիոնիստական վարչակարգի (խմբ․՝ Իսրայելի) հանցագործությունների շարունակումը, այլ պետությունների կողմից նրան անմիջական աջակցությունն ու օգնությունը բարդացնում են իրավիճակը և կարող են հանգեցնել ասպարեզ նոր խաղացողների դուրս գալուն», – հայտարարել է Բաղերին։
«Մենք չափազանց անհանգստացած ենք Գազայում քաղաքացիական բնակչության դեմ լայնածավալ և դաժան հարձակումների շարունակմամբ: Նման բարբարոսական գործելակերպն անթույլատրելի է, և մյուս երկրների կառավարությունները պետք է դրան արձագանքեն համապատասխան կերպ», – հավելել է Բաղերին:










































